Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Պաշտոնական գնահատում չի իրականացվել. փոխնախարարը՝ տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի մասին

Պաշտոնական գնահատում չի իրականացվել. փոխնախարարը՝ տոնական 
լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ Երևանում պատմամշակութային հուշարձանների վրա Ամանորյա տոնական լուսավորության գործընթացն իրականացնել մինիմալ միջամտություններով և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով, իսկ, քննարկումներին, թե ինչպես են փակվելու շենքերի վրա արված անցքերը, ներգրավվածություն կունենա նաև նախարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց. «Ամանորյա զարդարանքների համար հրապարակի պատմամշակութային հուշարձանները վնասելու հետ կապված լուրջ աղմուկ բարձրացավ: Ունե՞ք գնահատական, թե հասցված վնասն ինչ չափի է և արդյոք վերականգնման ենթակա՞ է»:

«Որևէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավորը նշեց՝ լավ չի պատկերացնում, թե օրինակ՝ քանդված տուֆը ցեմենտո՞վ է վերականգնվելու, որ պատմամշակութային հուշարձանին հասցված վնասը վերականգնվի: Փոխնախարարը նախ նշեց, որ զերծ կմնա որակավորում տալուց, որ վնաս է հասցվել, քանի որ դա պետք է անեն մասնագետները: Նախագիծն իրականացրած կազմակերպության հետ քննարկումներին նախարարությունն անպայման ներկա կլինի: «Եվ կիմանանք, թե ինչպես են փակելու անցքերը, որոնք բացվել են զարդարանքներն ամրացնելու համար»,-ասաց Քոչարյանը:  

Ըստ նրա՝ բազմաթիվ գործընթացներ կան, որոնց համար կարիք է լինում շենքերի վրա մինիմալ միջամտություն անելու, և հետո նորմալ է այդ միջամտությունների հետևանքները վերացնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am