Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հնդկաստանը կշարունակի գործընկերների հետ համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում

Հնդկաստանը կշարունակի գործընկերների հետ համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հավատարիմ է մնում՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում պահպանելու գործընկերային հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ նախկինում համագործակցել է, և նաև զարգացնում Է իր սեփական արտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Twitter-ի իր էջում։

«Մենք նախկինի նման հավատարիմ ենք մնում գործընկերային հարաբերություններին, որոնք մինչ այժմ ստեղծվել են, ինչպես նաև ստեղծում ենք նոր կապեր հետագա աճի համար», - գրել է նա Twitter-ում: Հնդկաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրն «աշխատում է իր պաշտպանական արտադրական կարողությունների ընդլայնման ուղղությամբ», մասնավորապես՝ անօդաչուների, կիբեռտեխնոլոգիաների, ռադարների և այլ սարքերի արտադրության ոլորտում։ «Մենք պաշտպանական արդյունաբերության հուսալի արտադրական էկոհամակարգ ենք ստեղծել Հնդկաստանում, որի առավելությունը տեխնիկական կադրերի մեծ թիվն Է: Դա հանգեցրել է այն բանին, որ Հնդկաստանը վերջին տարիներին դարձել Է պաշտպանական արտադրանքի առաջատար արտահանող», - հավելել Է Սինգհը:

Նրա խոսքով՝ հնդկական զինամթեքի և ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է ութ անգամ, և այժմ Հնդկաստանը այդ տեսակի արտադրանք է մատակարարում ավելի քան 75 երկրի։ Նախարարը նաև շեշտել է, որ «Make in India» (Արտադրել Հնդկաստանում) ծրագրի զարգացման ուղղությամբ ազգային ջանքերը «մեկուսացնող բնույթ չեն կրում»: «Մեր նախաձեռնությունը նախատեսված Է ոչ միայն Հնդկաստանի համար:

Այն մեր գործընկեր երկրների հետ համագործակցության նոր հարացույցի սկիզբն է», - պարզաբանել է Սինգհը։ Հնդկաստանը «Make in India»-ի արտադրության տեղայնացման քաղաքականության մասին հայտարարել Է 2014 թվականին: Այս ծրագրի շրջանակներում երկրի ներսում թողարկվում Է ամենատարբեր արտադրանք՝ բջջային հեռախոսներից և խաղալիքներից մինչև կործանիչներ։

Դրա նպատակն է  աշխատատեղերի ստեղծումը և արտարժույթի արտահոսքի կրճատումը: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, «Make in India» ծրագրի շնորհիվ «Հնդկաստանը դառնում է արտադրության կենտրոն ամբողջ աշխարհի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am