Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Դիարբեքիրում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5-ը՝ մահացել

Դիարբեքիրում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5-ը՝ 
մահացել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5 մարդ, այդ թվում ՝ նորածին երեխա, մահացել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «TRT Haber»-ը։

Նշվում է, որ ավտոբուսի վարորդը անձրևի պատճառով կորցրել է կառավարումը, որի հետևանքով մեքենան շրջվել է։ Ավտովթարի վայր են ժամանել հրշեջների, ոստիկանների և բժիշկների մի քանի բրիգադներ։ Ավտոբուսի 23 տուժած ուղևորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Կատարվում է հետաքննություն, ավտոբուսի վարորդին, երկրորդ վարորդին և օգնականին ձերբակալել են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am