Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ. Դավիթ Բաբայան

Անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- գրել է Բաբայանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am