Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

 ԵԱՏՄ-ն և Իրանը կարող են ազատ առևտրի գոտու շուրջ  համաձայնագիրը ստորագրել 2023 թ.-ի առաջին կիսամյակում

 ԵԱՏՄ-ն և Իրանը կարող են ազատ առևտրի գոտու շուրջ  համաձայնագիրը 
ստորագրել 2023 թ.-ի առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023 թվականի առաջին կեսին, ավարտական փուլում  Է գտնվում նաև Եգիպտոսի հետ Ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը ТАСС-ին տված հարցազրույցում:

«Մենք մեծապես պատրաստ ենք՝ անցնելու լիարժեք պայմանագրի: Այժմ գործում Է մեր ժամանակավոր համաձայնագիրը, որը նույնպես տալիս Է իր դրական արդյունքները:  Ցանկալի կլիներ, որ համաձայնագիրն ստորագրվեր 2023 թվականի առաջին կիսամյակում, որպեսզի կարողանանք անհապաղ գործի դնել վավերացման ընթացակարգերը», - ասել է Մյասնիկովիչը։

Նա հավելել է, որ նմանատիպ աշխատանք է տարվում նաև Եգիպտոսի հետ:

«Բանակցությունների հինգ փուլերի արդյունքներով գտնվում ենք վճռորոշ փուլում», - նշել է նա։

Մյասնիկովիչի խոսքով՝ միությունը Հնդկաստանի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հետ կապված մեծ հույսեր ունի, սակայն առայժմ բանակցությունները նախնական փուլում են։

«Մենք շատ մեծ հույսեր ենք կապում Հնդկաստանի հետ ԱԱԳ համաձայնագրի կնքման հետ: Առայժմ այստեղ առանձնապես պարծենալու բան չկա: Ընթանում են համապատասխան շփումների, նախագծերի, կարելի է ասել, ,սևագիրե մշակման աշխատանքները, որովհետև կողմերը պետք է տեսնեն առաջին հերթին փոխադարձ շահ», - եզրափակել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am