Հասարակական

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Պաշտպանական կողմը Դավիթ Տոնոյանին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանի որոշման հիմքում դրված էր վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքը:

Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 3 ամիս է կալանքի տակ է այս քրեական գործի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում