Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան

Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական 
սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից հերթական ռազմական սադրանքը պատրաստելու նախանշանների մասին։

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, սակայն, հայկական կողմի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ «Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։

Պետք է նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]