Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին

Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց 
Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:

«Հարգելի՛ ռուս գործընկերներ, մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Գուցե, այս խնդիրը խանգարում է ձեզ առաջ քաշել գլոբալ աշխարհում Ռուսաստանի դերի վերաբերյալ ձեր նոր նարատիվը, բայց մի խուսափեք այս խնդրից, այն գոյություն ունի: Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ հաշվի չառնելով իրական իրավիճակը այս տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի, այո, նաև Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ կա աշխարհաքաղաքական պարադոքս ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Ռուսաստանի դերը Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հեռավոր Արևելքում մեծացել է: Ռուսաստանը իսկապես այնտեղ գլոբալ դեր ունի: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերն աղետալիորեն ընկնում է  և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Միջին Ասիայում, և՛ Հարավային Կովկասում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am