Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերի գները կտրուկ իջել են Չինաստանից բաղադրիչների մատակարարման  խնդիրների պատճառով

Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերի գները կտրուկ իջել են Չինաստանից բաղադրիչների մատակարարման  խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple և Tesla ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ իջել են: Դա պայմանավորված է նրանով, որ ներդրողները մտավախություններ ունեն Չինաստանից բաղադրամասերի մատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ: Այս մասին հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է մինչև 130 դոլար, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը 2021 թվականի հունիսից ի վեր։ Tesla-ի բաժնետոմսի գինն իջել է մինչև 109 դոլար, ինչը 73%-ով ցածր է 2021 թ.-ի նոյեմբերին ընկերության ռեկորդային առավելագույն ցուցանիշի համեմատությամբ: Ընկերություններին դժվարությամբ Է հաջողվել Չինաստանում պահպանել արտադրությունը՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների և շաբաթներ տևող լոքդաունների պատճառով:

Այժմ էլ ընկերությունները կադրային խնդիրներ ունեն, քանի որ բազմաթիվ սահմանափակումների վերացումից հետո Չինաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել։ Չինաստանը հայտարարել է, որ հունվարի 8-ից կմեղմացնի խիստ կարանտինը ճանապարհորդների համար, ինչը դրական նշան է բազմաթիվ ներդրողների համար, որոնք ակնկալում են դրա արդյունքում 2023 թ.-ին տեսնել ավելի հեշտ տեղաշարժ մատակարարումների շղթայով:

Միևնույն ժամանակ համաշխարհային ներդրողները զգուշավորություն են ցուցաբերում ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների կողմից տոկոսադրույքների բարձրացման, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման և Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am