Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին

Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների 
վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝  Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով՝ ևս (մոտավորապես) 60 քառ. կմ տարածք: 

Նա նշում է նաև, որ Նիդերլանդները սատարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պահանջը, որտեղ վերջինս կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը մինչ սեպտեմբերի 12-ն առկա սահմաններ։  

Նախարարն իր նամակում անդրադառնում է ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման կամ անկախ առաքելություն ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ Նիդերլանդները դրական դիրքորոշում ունի Հայաստանում առաքելության հետագա տեղակայմանը՝ պարզաբանելով, որ այժմ ԵՄ-ի շրջանակներում բանակցություններ են ընթանում առաքելության ապագայի շուրջ, իսկ այս պահին ուղարկված դիտորդները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության  (EUMM Georgia) կազմից են: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am