Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 14.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 14.4 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 14.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 8.4 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.9 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  ավելացումը կազմել է 16.2 տոկոս:

2022 թվականի 11 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 28.2 տոկոսով:

Իսկ այս տարվա հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-նոյեմբերին 2021-ի 11 ամսվա համեմատ աճել է 2.9 տոկոսով:

Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 67.8 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 75.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.6 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 439.40 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am