Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դեպի Շուշի երթի դուրս եկած մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահներից պահանջել են վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն երթևեկությունը

Դեպի Շուշի երթի դուրս եկած մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահներից 
պահանջել են վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն երթևեկությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի անցակետում նրանց չեն թույլատրել անցնել՝ նշելով, որ ճանապարհը բացելու համար ներկայում բանակցություններ են ընթանում, իսկ նման նախաձեռնությունները կարող են սրել իրավիճակը:

Նախաձեռնության մասնակիցներից «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է արցախահայության պահանջը ճանապարհն անհապաղ բացելու վերաբերյալ՝ նշելով, որ, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է խաղաղապահ զորակազմի միջոցով ապահովել անխափան և անվտանգ երթևեկություն Լաչինի միջանցքով։

Այնուհետև երթի մասնակից արցախցիները պահանջել են մինչև դեկտեմբերի 24-ը վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, հակառակ դեպքում կվերադառնան մեծաթիվ խմբով՝ պահանջելու լուծում տալ խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am