1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի հրաժեշտի ուղերձը

ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսիի 
հրաժեշտի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վստահեցրել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր տեսաուղերձում:

«Արդեն 3 տարուց ավելի Հայաստանում եմ: Երկրի համար դժվարին ժամանակներ էին, չնայած անհերքելի մարտահրավերներին՝ ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ: Լավատեսությանս հիմքում ժողովուրդն է»,-նշել է Թրեյսին: 

Նրան ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը: Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծել է երկու երկրների գործընկերության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին:

Նա 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն է համարել: «ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում: Եվ մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-նշել է Թրեյսին:

Նա հիշեցրել է, որ համագործակցել են ՀՀ կառավարության հետ՝ պարեկային ծառայություն ներդնելու հարցում, որը կոչված է հնարավորինս արագ արձագանքելու քաղաքացիների կարիքներին, աջակցել են նաև Հայաստանում մեդիա ոլորտին: 

Լին Թրեյսին ընդգծել է՝ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև Սանահինի վանք: Հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը՝ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն աշխատել է գյուղմթերք արտադրողների հետ՝ բարելավելու պարենային անվտանգությունը և աջակցել է բիզնեսին մարզերում տնտեսական զարգացում ապահովելու գործում:

«Այս տարի մենք նշեցինք մեր երկու ժողովուրդների միջև գործընկերության 30-ամյակը, գործընկերություն, որն իր արտահայտությունն է գտել մեր կառավարությունների, բայց, որ ավելի կարևոր է՝ մեր ժողովուրդների հարաբերություններում: Հետ նայելով իմ պաշտոնավարման 3 տարիներին և անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը՝ չեմ կարող չոգեշնչվել հայ ժողովրդի աննկուն տեսակով և չլցվել ապագայի հանդեպ մեծ հույսով: Այստեղից տանում եմ հիշողություններ, որոնք ընդմիշտ կապրեն իմ հոգում»,-եզրափակել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]