Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

eBay-ում 49 դոլարով գնված նկարը վաճառվել է ավելի քան 158 հազար դոլարով

eBay-ում 49 դոլարով գնված նկարը վաճառվել է ավելի քան 158 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի բնակչի կողմից ամերիկյան eBay կայքում 40 ֆունտ ստեռլինգով (մոտ 49 դոլար) պատահաբար ձեռք բերված նկարը եղել է ֆինն հայտնի նկարչուհի Հելեն Շերֆբեքի (1862-1946) նատյուրմորտը և 130  հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 158 հազար դոլար) վաճառվել է աճուրդում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Անընթեռնելի ստորագրությամբ կտավը» eBay-ում գնել են պարզապես որպես տան դեկորատիվ տարր։ Ավելի ուշ գնորդի կողմից սոցցանցում հրապարակված նատյուրմորտի լուսանկարում օգտատերերը ճանաչել են ֆինն նկարչուհի Հելեն Շերֆբեքի «Սպիտակ վարդեր գավաթի մեջ» գործը։ Bonhams աճուրդի տան փորձագետները հաստատել են, որ գործն, իրոք, պատկանում Է Շերֆբեքի վրձնին և կտավին է հանձնվել 1880-ականների վերջին։

«Գնորդն այս կտավը գնել Է՝ պատկերացում չունենալով ո՛չ դրա հեղինակի, ո՛չ Էլ արժեքի մասին: Միայն շրջանակը, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, 40 ֆունտից շատ ավելին արժե», - պարզաբանել Է աճուրդի տան արվեստաբան Լեո Վեբսթերը:

Հելեն Շերֆբեքը շվեդական ծագումով մոդեռնիստ նկարչուհի է: Նա հայտնի է այնպիսի գործերով, ինչպիսիք են «Վիրավոր զինվորը ձյան մեջ»(1880), «Վիլհելմ ֆոն Շվերինի մահը» (1886), «Ապաքինում» (1888):

Շերֆբեքի մոդեռնիստական նկարները մեծ ճանաչում չեն ստացել նրա ստեղծագործական կյանքի սկզբնական փուլերում:

Նա համբավ է ձեռք բերել ավելի ուշ: Շերֆբեքի ամենահայտնի գործը՝ «Պարի կոշիկները», վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 3,6 միլիոն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am