1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպաններն ակնհայտորեն ուղարկվել են Բաքվի կառավարության կողմից. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպաններն ակնհայտորեն ուղարկվել են Բաքվի 
կառավարության կողմից. Թոմաս դե Վաալ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախի գազամատակարարումն արգելափակելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա մտահոգություն է հայտնել, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման շեմին:

«Իրավիճակն ավելի է վատթարանում Ղարաբաղի հայերի գազամատակարարման արգելափակման մասին հաղորդումներին զուգահեռ, ինչը հումանիտար ճգնաժամ է ստեղծում: Իսկ Արևմուտքի արձագանքն ու մտահոգությունն աճում են», - գրել է Թոմաս դե Վաալը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ կատարված գրառման մեջ դե Վաալը ներկայացրել էր իրավիճակը՝ մտավախություն հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը կարող է դարձյալ հակամարտության վերածվել:

«Ադրբեջանցի ինքնահռչակ բնապահպանները, որոնք ակնհայտորեն այնտեղ են ուղարկվել Բաքվի կառավարության կողմից, արգելափակել են Լաչինի ճանապարհը, հետևաբար նաև՝ տեղի հայերի ելումուտը», - գրել է նա:

Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները որոշակի առաջընթաց են արձանագրել, որի արդյունքում կողմերը հնչեցրել են հայտարարություններ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, «սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ»:

«Ադրբեջանը, որն այսօր գերիշխող դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի զիջումների հասնելու համար: Ալիևը, կարծում եմ, ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն, ինչպես երևում է, նա ցանկանում է այնպիսի զիջումներ, որոնց հայկական կողմը չի կարող գնալ: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին», - գրել է դե Վաալը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]