Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը

Ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: 
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
«Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությւան արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնեց, որ ճանապարհն այս պահին երկկողմանի փակ է: «Մի  խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են միջպետական ավտոճանապարհի Շուշիի հատվածը»,- ասաց Թադևոսյանը: 
Ադրբեջանցիները նույն պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակել էին նաև դեկտեմբերի 3-ին: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am