Քաղաքականություն

Միրզոյանը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելությունը շարունակելու ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելությունը շարունակելու ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելության ներկայությամբ և ողջունում է ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Կառավարության անդամներիհետ ՀՀ ԱԺ-ումհարց ու պատասխանի ժամանակ այս մասինհայտարարեցՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին։ Պատգամավորը խնդրեց, որԱԳ նախարարը իր գնահատականը տա ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և դերի մասին։ Պատգամավորը հիշեցրեց, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսել է դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին։ Այս առնչությամբ պատգամավորը հարցրեց, թե ինչպիսին էՀայաստանի դիրքորոշումը այս հարցում։

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելությամբ։ Մենք այս հարցով, եթե կհիշեք, դիմել էինք տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին։ Այս ընթացքում նաև ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և այն արդեն ավարտվել է։ Այս պահին դեռ ընթանում է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, ժամկետը չի ավարտվել։ Այն կավարտվի դեկտեմբերի 19-20-ին։ Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝շարունակել առաքելությունը և շարունակել պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը խիստ կարևորեց ԵՄ դիտորդական առաքելության գնահատականները հետագա միջազգային գործընթացների համար։Նրակարծիքով՝ միայն չեզոք դիտորդների և մոնիթորինգային առաքելության ներկայությունըկունենաՀայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի հետագա սրման կանխարգելիչ նշանակություն։

«ԵվրոպականՄիության այդ առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել։ Հետևաբար՝ ՀայաստանիՀանրապետությունը կարող է ողջունել այս առաքելության երկարաձգումը կամ նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,- եզրափակեց Միրզոյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում