Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. ՀՀ փոխվարչապետ

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. ՀՀ 
փոխվարչապետ

ԳՅՈՒՄՐԻ,  7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և Կառավարությունը պարտավոր  է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»,-ը, փոխվարչապետը նշեց, որ ընտանիքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հարցը հիմնականում կարելի է լուծված համարել:

Անդրադառնալով Գյումրիում առկա  տնակներին՝ փոխվարչապետն առանձնացրեց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի՝ այդ տնակներն ապամոնտաժվելու են: 

«Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք սրտի, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,-նշեց փոխվարչապետը, տեղեկացնելով, որ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվանից և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծվի տնակների և ժամանակավոր կացարանների հարցը:

Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով. նախ՝ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են: Տնակներում բնակվող տարբեր խմբերի համար այս հարցի լուծումը լինելու է տարբեր՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրով, կամ ֆինանսական աջակցության:

Խոսելով վթարային բնակելիների մասին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին և 2026 թվականին ամբողջ Հանրապետությունում վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը լուծված պետք է լինի: Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am