1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ 
հրաժարվել գազային գործարքից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում,եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ն հրաժարվի  Ադրբեջանի հետ գազային գործարքից:

Պատգամավորը նման համոզմունք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:

«Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խորը մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց՝ հիմա լարվածությունը թուլացնելու ժամանակն է: Ըստ նրա՝ ստիպված են ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն դա անել: «Թերևս, մեր առաջին քայլը գազային գործարքից հրաժարվելն է»,-ընդգծեց Լարս Պատրիկ Բերգը:

Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համարԱրցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին  բացելու հարցով:

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]