Հասարակական

Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Հարցը վիճելի թվաց ավագանու անդամներին: Նրանցից մի քանիսը նախագիծը խնդրահարույց համարեցին:

Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակը ամենևին էլ գաղտնիության մեջ չէ, այլ արդյունավետության:

«Մեր համոզմամբ՝ ավագանու աշխատանքները կարող են էլ ավելի արդյունավետ դառնալ թե՛ ժամանակային, թե՛գլխավոր հարցերի վրա սևեռվելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը ավագանուն լռեցնելու նպատակ չի հետապնդում:

Գրիգորյանի խոսքով ավագանու նիստի նախագծերը շարունակելու են Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի լինել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում