Սպորտ

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 22-ին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին կկայանա 4 հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` C խմբում Մունդիալի ֆավորիտներից Արգենտինան մեկնարկային տուրում կմրցի Սաուդյան Արաբիայի հետ (խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 14:00-ին), իսկ Մեքսիկան կխաղա Լեհաստանի դեմ (սկիզբը 20:00-ին):

D խմբում Դանիան ժամը 17:00-ին կխաղա Թունիսի, Ֆրանսիան` 23:00-ին Ավստրալիայի հետ:

Նոյեմբերի 21-ին աշխարհի առաջնությունում կայացել էին երեք հանդիպումներ` Անգլիան հաղթել էր Իրանին 6:2 հաշվով, իսկ Նիդերլանդները` Սենեգալին 2:0 հաշվով: ԱՄՆ-Ուելս հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի`1:1 հաշվով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում