Քաղաքականություն

Չեմ պատրաստվում ստորագրել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը. Կորնթոսի քաղաքապետը մերժել է Ադրբեջանի առաջարկը

1 րոպեի ընթերցում

Չեմ պատրաստվում ստորագրել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը. Կորնթոսի քաղաքապետը մերժել է Ադրբեջանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի հանձախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի նամակը, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ես, միանշանակ, ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում