Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն այլևս չպետք է անտեսվի գաստրոնոմների և գինու սիրահարների կողմից. Forbes

Հայաստանն այլևս չպետք է անտեսվի գաստրոնոմների և գինու սիրահարների 
կողմից. Forbes

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ուտեստները հարուստ են ոչ միայն համով, այլև պատմությամբ: Այսպես է հայկական խոհանոցի մասին իր տպավորությունները Forbes ամսագրում նկարագրել Բրեաննա Ուիլսոնը, ով գրում է իր արկածային ուղևորությունների մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ըստ լրագրողի՝ հայկական խոհանոցն առանձնանում է իր բազմազանությամբ:

«Համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները և գինու ավանդույթները, որոնք աշխարհում առաջիններից են, կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ ոտք կդնեք այդ երկիր: Դրանք Հայաստանը դարձնում են մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գաստրոնոմների և գինու սիրահարների կողմից», - նշվում է հոդվածում:

Ուիլսոնը հայկական ուտեստները բնութագրում է իրենց «պայթուցիկ համով» և շեշտում, որ խաշից մինչև հորած պանիր, յուրաքանչյուր նույնիսկ ամենապարզ կերակրատեսակի հետևում ինչ-որ ավանդույթ կամ պատմություն կա թաքնված:

Հայկական խոհանոցին և դրա ավանդույթներին ավելի լավ ծանոթանալու համար լրագրողը խորհուրդ է տալիս չբավարարվել Երևանի ռեստորաններով և սրճարաններով:

Forbes-ի հոդվածում առաջարկվում է ավանդական կերակուրներ վայելել Արենիում, Դսեղում անձամբ մասնակցել սննդի պատրաստման գործընթացին՝ հավաքելով սունկ, խոտաբույսեր և հատապտուղներ, Վայքում սովորել հորած պանիր պատրաստել, Մեղրիում ծանոթանալ տեղի խոհանոցային մշակույթին, իսկ Արտաբույնք գյուղում սովորել գաթա պատրաստել և, իհարկե, այս ամենի հետ վայելել հայկական գինի:

Forbes-ի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]