Բլինքենը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարը
18:36, 16 Նոյեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ նոյեմբերի 16-ին, զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱՄՆ պետդեպի կայքից: Ըստ հաղորդագրության՝ խոսակցության թեման է եղել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղղված հարցերը։ Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում