Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Արման Թաթոյան

Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Արման 
Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել՝ փաստերն օգտագործելով և միջազգային մեխանիզմները ճիշտ կիրառելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարն իրենք մշտապես են առաջ քաշել:

Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են անվտանգության գոտիների անհրաժեշտությունը:

«Այս անվտանգության գոտիները նաև կոչվում են ապահով գոտիներ, փրկության գոտիներ, պաշտպանության գոտիներ և դրանց էությունն այն է, որ, եթե կա զինված հակամարտություն կամ մարդկանց վրա զինված հարձակման վտանգ՝ հակամարտող երկրները պետք է չեզոքացնեն այդտեղից զինված ուժերը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հենց այդպես էլ հիմնավորել է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց սեփականության, անվտանգության իրավունքները, խոշտանգումներից ազատ լինելը»,- ասաց Թաթոյանը:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեությանն՝ Արման Թաթոյանն ընդգծեց, որ բոլոր միջազգային առաքելությունները համարում է շատ կարևոր քայլ:

«Ես միշտ եմ բարձրացրել միջազգային դիտորդների հարցը: Երբ ես գնացի մարզեր և տեսա իրավիճակը, հենց այդ պահից նշեցի, որ պետք է լինեն միջազգային  գնահատողներ: Մեր մասով նշեմ, որ մեր խմբի իրականացրած փաստահավաք աշխատանքները կուղարկենք և՛ ԵՄ դիտորդական առաքելությանը, և՛ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը և կխնդրենք, որպեսզի հաշվի առնեն: Եթե այս փաստերն ու հարցերը հաշվի չեն առնվելու, ապա այդ առաքելությունների գործունեությունը կդառնա անիմաստ»,- եզրափակեց Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am