Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից

Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված 
ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից:

Այս մասին նշվում է դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ի խնդրանքով ՊԵԿ-ից տրամադրված պարզաբանման մեջ.

«Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ նոյեմբերի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ «Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4անձ, այդ թվում ՊԵԿ պաշտոնյա» վերնագրով հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՊԵԿ-ը հայտնում է, որ հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը դեռևս ամիսներ առաջ մասնակցելով Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և սույն թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է աշխատանքից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]