Սպորտ

Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի խոշոր հաշվով հաղթանակին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի խոշոր հաշվով հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 6:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Էդին Ջեկոն, Ֆեդերիկո Դիմարկոն (դուբլ), Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն, Ռոբին Գոսենսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է` հավաքած 27 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում