Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարուքյանը բացահայտել է, թե ինչ նարատիվ է առաջ քաշում Ադրբեջանը Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ

Մարուքյանը բացահայտել է, թե ինչ նարատիվ է առաջ քաշում Ադրբեջանը Արցախի  
ժողովրդի  ապագայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Ադրբեջանն առաջ է տանում մի նարատիվ, ըստ որի դարեր շարունակում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով կամ հեռանան երրորդ երկիր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ադրբեջանն առաջ է տանում մի նարատիվ, ըստ որի դարեր շարունակում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով կամ հեռանան երրորդ երկիր՝ պնդելով, թե դա էթնիկ զտում չէ: Ինձ հետաքրքիր է՝ այս թեզի հեղինակները հավատո՞ւմ են իրենց ասածներին»,- գրել է Մարուքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am