Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և 
սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցում են  ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի գործունեությունը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակմանն ու հետագա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր խորհրդատվական հարթակ է, որտեղ ԱՊՀ մասնակից երկրները ներկայացնում են գաղափարներ և լուծումներ:

«Այս մարմինը  որոշակի քաղաքականությունների շուրջ խորհրդատվական գործառույթներ ունի, և տարբեր երկրներ հնարավորություն ունեն  մի շարք հարցերում երկկողմանի հարաբերությունների համատեքստում լուծումներ գտնել: Նաև բազմակողմանի հարթակ է, որտեղ կարող են միասին քննարկել ԱՊՀ շրջանակներում ընդհանրական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությունը, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ավելի մոբիլ դարձնել պահանջարկը և առաջարկը»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ սա համագործակցային և խորհրդատվական մի հարթակ է, որտեղ քննարկվում են ԱՊՀ անդամ երկրների սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածությանն առնչվող կարևոր հարցեր:

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության խորհրդական Օլգա Կրիմսկայան ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանական 35-րդ նիստի մեկնարկը՝ ընդգծելով, որ խորհուրդը 1993 թվականին ստեղծվել է ԱՊՀ պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկության փոխանակման կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

«Այս պահին խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակել  աջակցության միասնական ծրագրեր աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում նոր  համագործակցությունների ստեղծման ուղղություններով»,-ասաց նա:  

Օլգա Կրիմսկայան ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում  խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում կարևորում են ԱՊՀ ճյուղային համագործակցությունն այլ մարմինների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am