Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայաստանում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ չկա

Հայաստանում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ  չկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ երկրում բիզնես և սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ  չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտին Գալստյանն այս մասին  ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ շեշտելով, որ այդ ամենը հաջողվել է տոկոսային եկամուտների առկայության շնորհիվ :

«Բանկերն այս տարվա ընթացքում ունեն բավականին մեծ շահույթ, ինչը գալիս է ոչ տոկոսային եկամուտներից՝ միջնորդավճարներից, փոխանցումներից, արտարժութային փոխարկումներից, որոնց 90 տոկոսը ոչ ռեզիդենտների հաշվին է: Այդ շահույթները գեներացնելու հաշվին բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել վարկավորման տոկոսադրույքները, քան Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս պահին ճիշտ է կառավարում ֆինանսական ռիսկերը:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պայմաններում հայաստանյան բանկերի աշխատանքին միջազգային գործընկեր բանկերի հետ՝ Գալստյանն ասաց, որ բանկերը, ռիսկերը հաշվի առնելով, վարում են իրենց քաղաքականությունը: «ԿԲ-ի կողմից բանկերին ուղղորդելու քաղաքականություն չկա: Բանկերը, հաշվի առնելով իրենց ռիսկերը, ինքնուրույնաբար որոշում են կայացնում այս կամ այն  գործընկերոջ, ուղղության հետ առնչվելու կամ չառնչվելու վերաբերյալ»,-ասաց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am