Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Կրեմլը հրապարակել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը

Կրեմլը հրապարակել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 
եռակողմ հանդիպման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պլանավորվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և զարգացմանը վերաբերվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախատեսված են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am