Քաղաքականություն

ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Մատվիենկո

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Մատվիենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:

«Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները հանգեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - մեջբերում Մատվիենկոյի խոսքերը «Ինտերֆաքս»-ը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Վալդայի համաժողովում ելույթ ունենալիս ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, պետք է հաշվի առնել երկու երկրների շահերը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն:

Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաեւ խորհրդարանական համագործակցությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում