Հասարակական

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել է Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել է Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության ոլորտում վերականգնման, վերակառուցման աշխատանքները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ ճարտարապետությունը պատմության լուռ վկան է: Մասնագետների շրջանակներում ամենաթեժ քննարկումները վերաբերում են «ռե» (վերա) նախածանցով գործընթացներին՝ ռենովացիա, ռեկոնստրուկցիա, ռեվիտալիզացիա, ռեստավրացիա. (վերանորոգում, վերակառուցում, վերաարժևորում, վերականգնում): Ըստ մասնագետների նշված ուղղություններն արդիական են և դժվարին՝ պահանջում են միջառարկայական համագործակցություն, հարցում ներգրավված փորձագետների մասնակցություն և միջազգային համագործակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, կարևորելով ոլորտի այս ճյուղի զարգացումը՝ Ֆրանսիայի ժառանգության պահպանության դպրոցի Ecole de Chaillot-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ մշակած՝ Ռե-Դպրոց-Երևան միջազգային ծրագիրը մեկնարկեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ՝ 1-ամյա լրացուցիչ կրթության ավարտին մասնակիցներին կտրամադրվի «Ժառանգության ոլորտի մասնագետ»/ Master in spere of heritage/ մասնագիտացումը: Կդասավանդեն՝ ժառանգության պահպանության, պատմական միջավայրի և քաղաքաշինության բնագավառում առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ֆրանսիայից։ Ծրագիրը կիրականացվի երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ուսանողը կարող է ընտրել հետևյալ մոդուլները. Ժառանգության օբյեկտների պահպանման տեսական հիմունքներ, բնակավայրի գենետիկա, վերականգնման և ամրակայման մեթոդաբանություն, ՌԵ-տեխնոլոգիաներ, անշարժ հուշարձանների և պատմական վայրերի կառավարում:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել համակարգային պատրաստվածություն պատմամշակութային ժառանգության պահպանության և վերաարժևորման ոլորտում նաև ղեկավար պաշտոնների հավակնողներին,- իր ելույթում նշեց ծրագրի ղեկավար Նարինե Տյուտչևան:

Ծրագրի գործընկեր կողմերն են՝ ՀՀ-ում և ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունները, Ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գիտական հետազոտությունների «Ռե-Շկոլա» կենտրոնը, վերականգնող ճարտարապետների Ֆրանսիական բարձրագույն «Էկոլ դե Շայոյին» դպրոցը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

«Պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը չափազանց արդիական է բոլորիս համար: Տարբեր երկրների առաջատար մասնագետների ներգրավումն ու նրանց փորձի համադրումը բարձրորակ կադրերի պատրաստման լավագույն երաշխիքն է, և այս առումով ևս արժևորվում է ծրագրի իրականացումը»,- ծրագրի հանդիսավոր բացմանը ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Երևան

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Երևան

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Իրավունք

Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևան

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Իրավունք

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Երևան

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևան

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում