Սպորտ

«Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը Սերգեյ Լոբանովն է

1 րոպեի ընթերցում

«Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը Սերգեյ Լոբանովն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող «Yerevan Open» շախմատային մրցաշարի հաղթողը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Լոբանովն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան միջազգային այս մրցաշարի վերջին տուրում առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնեցին Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Բալա Ամիրռեզան և այլոք:

9 հնարավորից 7 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը: Նույնքան միավորով երկրորդ տեղում Մամիկոն Ղարիբյանն է:

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում էր 14 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում