Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094897.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: