Քաղաքականություն

Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանն առարկայական քննարկում է եղել ապաշրջափակման հարցերի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանն առարկայական քննարկում է եղել  ապաշրջափակման հարցերի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:

«Անցկացվել է առարկայական քննարկում տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Քննարկում է եղել նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի և երեք երկրների հասարակական ներկայացուցիչների և փորձագետների երկխոսության վերաբերյալ: Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները՝ տարբեր մակարդակներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում