Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Հայաստանում մեկնարկել է տասնօրյա մարդահամարը

Հայաստանում մեկնարկել է տասնօրյա մարդահամարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  սա Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է:

Սրանից առաջ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 և 2011 թվականներին:

Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական  կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, հետո հարցեր են ուղղվելու նաև քաղաքացիներին: Կատարվելու է ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Այսինքն, հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:  

Կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու  39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց:

Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am