Քաղաքականություն

Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը

1 րոպեի ընթերցում

Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստում` հոկտեմբերի 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին` ժամը 11:00-ին:

Ալավերդիում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 6557, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316 ձայն: Ընտրությունների արդյունքներով Ալավերդիի ավագանի էին անցել ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը: «Ապրելու երկիր»-ն ու ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էին կոալիցիա կազմելու մասին, ինչի շնորհիվ էլ հնարավոր կդառնար «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարի թեկնածուին համայնքի ղեկավար ընտրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում