Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում