Հասարակական

Քաղաքապետը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ուշադրություն դարձնել անձրևատարերի վիճակին

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետը  մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ուշադրություն դարձնել անձրևատարերի վիճակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ուշադրություն դարձնել անձրևատարերի վիճակին:

«Հեղեղատարներ կան, որ աղտոտված են: Անձրևների սեզոնը սկսում է, ջրհեղեղ չլինի: Ձեր կոմունալ վարչության պետերին հանձնարարական տվեք շրջելուց ուշադրություն դարձնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 10-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում