Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Պրահայում հանդիպման վերաբերյալ հարցին:

Նա նշել է, որ ոգևորված են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից:

«Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ համապարփակ խաղաղ գործընթացը խթանելու համար ներդրված ջանքերը : Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացից: Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է նա:

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացածհանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Ըստ դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-ԱթայիՀռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Հայաստանն իր համաձայնությունն է հայտնելխրախուսելուԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որառնչություն կունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում