Քաղաքականություն

Պուտինը անհրաժեշտ է համարում ԱՊՀ ներսում հակամարտությունների լուծման միջոցներ մշակելը

1 րոպեի ընթերցում

Պուտինը անհրաժեշտ է համարում ԱՊՀ ներսում հակամարտությունների լուծման միջոցներ մշակելը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության ներսում հակամարտությունների լուծման միջոցներ է անհրաժեշտ մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հանդիպման շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, հետխորհրդային տարածքի մյուս Համագործակցության պետությունների միջև էլ երբեմն հակամարտություններ են ծագում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում», - ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում