1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում արհեստական բանականության կուրսեր կանցկացվեն․ FAST-ի հիմնադիր տնօրեն

Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում արհեստական բանականության կուրսեր 
կանցկացվեն․ FAST-ի հիմնադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր, գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ 

«Հայաստանում առաջին անգամ անցկացվել են  արհեստական բանականության դասեր: Աշխարհում ոչ մի տեղ ավագ դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ կուրսեր չկան։ Երիտասարդներին ավագ դպրոցից արհեստական բանականություն սովորեցնելը մեծ հոսք կապահովի թե՛ համալսարանների, թե՛ այն ընկերությունների համար, որոնք ցանկություն ունեն խորանալ արհեսատական բանականության մեջ»,- նշեց Օրուջյանը։

Նրա խոսքով՝ արհեստական բանականության մեջ չկան չեմպիոններ։ 

«Եթե Միացյալ Նահանգները միլիարդներ է ներդնում արհեստական բանականության ոլորտում, դա չի որոշում ոլորտում նրա դիրքերը։ Օրինակ՝ մեկ հայ երիտասարդի ալգորիթմական լուծման մեջ ներդրում կատարելն ավելի ձեռնտու կարող է լինել»,- նշեց նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]