Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը

ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և 
շտապօգնության մեքենաների թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ,5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն:

Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն:

«Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարիներին շատացել են: Դա միանշանակ հանցագործություն է և պետք է դատապարտվի»,- ասաց Սալիոն:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն  Ջերալդ Ռոկենշաուբն էլ հավելեց, որ ամեն անգամ, երբ լսում են Հայաստանում նման դեպքերի մասին, փաստաթղթավորում են իրականացնում: «Ուկրաինայի դեպքում էլ 150 նման դեպք ենք արձանագրել»,- ասաց Ռոկենշաուբը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դատապարտելով նման գործողությունները, ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ ադրբեջանական ԶՈւ սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա բոլոր հարձակումները փաստագրված են:

«Բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիթորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին: Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- նշեց Ավանեսյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am