«Ինտեր»-ը հաղթել է «Բարսելոնա»-ին, Մխիթարյանը՝ մասնակցել խաղին. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ
1 րոպեի ընթերցում
![«Ինտեր»-ը հաղթել է «Բարսելոնա»-ին, Մխիթարյանը՝ մասնակցել խաղին. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094138.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի թիմերը: A խմբում «Լիվերպուլ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Ռենջերս»-ի նկատմամբ, իսկ «Նապոլի»-ն արտագնա խաղում հաղթեց «Այաքս»-ին 6:1 հաշվով:
B խմբում «Պորտու»-ն տանը պարտության մատնեց «Բայեր Լևերկուզեն»-ին` 2:0:
Նույն խմբում նույն հաշվով «Բրյուգե»-ն պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկո»-ին:
C խմբում Միլանի «Ինտեր»-ը նավզագույն հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Իսկ «Բավարիա»-ն հաղթեց «Վիկտորիա Պլզեն»-ին 5:0 հաշվով:
D խմբում «Մարսելը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ: «Այնտրախտ»-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: