Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
2 րոպեի ընթերցում
![Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1094125.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
Armenia's economy relies on Metsamor NPP, and @IAEAorg will continue to offer support, to help the plant provide low-carbon energy safely and securely. Pleased to see the safety and security improvements made to Metsamor and impressed with the commitment of its dedicated staff. pic.twitter.com/fSVKc3IThd
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) October 4, 2022
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։
Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Հոկտեմբերի 5-ին ակնկալվում է Գրոսիի դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։