Քաղաքականություն

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան Անն Լույո

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. դեսպան Անն Լույո

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորելու հետևանքները:

«Ավերվել կամ վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել: Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում