Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2022

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։

Առաջին տեղում էՌոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Երկրորդ տեղում էԻլոն Մասկի«Երբ բոլորը քո դեմ ենԻլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Երրորդ տեղում էՋո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Չորրորդտեղում է Ջոն Ստրելեքիի«Սրճարան աշխարհի եզրին»համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին նոր տարինորպես նոր մարդ դիմավորելու համար:

Ռուսլան Պուխովի «Փոթորիկ Կովկասում» գիրքը հինգերորդ տեղում է։Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները:

Ջո Ջիրարդի «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու»գիրքը վեցերորդ տեղում է։ Ջո Ջիրարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը։

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»յոթերորդ տեղում է։«Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Ութերորդ հորիզոնականում է Ջոն Ստրելեքիի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը:Երբ աստղազարդ գիշերը նայում ես երկնքին, իրականում տեսնում ես մեր գալակտիկայում գոյություն ունեցող աստղերի 0,0000005%- ից էլ քիչ մասը: Ու դա դեռ միայն մեր գալակտիկան է: Գոյություն ունեն ամենաքիչը ևս հարյուր քսանհինգ միլիարդ գալակտիկաներ: Եթե որևէ վերերկրային ուժ կարողացել է ստեղծել այդ ամենը, ուրեմն վստահաբար քո երազանքն իրագործելը նրա կարողություններից վեր չէ: Հետևիր այդ ուժին․․․․

Իններորդ հորիզոնականում էՆապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր»գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Տասներորդ հորիզոնականում էԳարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»:Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբերտ Կիյոսակի

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես 170
2 +7

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին»

Դավինչի 93
3 -1

Ջո Նավարո

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 74
4 +1

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 65
5 նոր

Ռուսլան Պուխով

«Փոթորիկ Կովկասում»

Newmag 54
6 *

Ջո Ջիրարդ

«Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու»

Դավինչի 53
7 -4

Ռոբին Շարմա

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 51
8 +2

Ջոն Ստրելեքի

«Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 46
9 -3

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Դավինչի 45
10 *

Գարեգին Նժդեհ

«Չխրատվող ժողովուրդը»

Վերնատուն 43

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում