Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հանրային հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա, պարգևավճարների և հավելավճարների համար ավելի քիչ գումար կհատկացվի

Հանրային հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա, պարգևավճարների և 
հավելավճարների համար ավելի քիչ գումար կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի բյուջեով 21 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի համար, սակայն  բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը:

Նախարարը մեկնաբանեց այն սկզբունքը, որը դրված է նախատեսվող փոփոխության հիմքում: Խաչատրյանը նշեց, որ պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում: Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ և դրանց գումարվող որոշակի պարգևավճարներ, երկրորդ դեպքում՝ բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ:

«Նախատեսվող հիմնական փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 հազար 200 դրամ: Սակայն, պետք է պարզաբանեմ նաև, որ այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայում սահմանված պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: Արդյունքում աշխատավարձերի ավելացման նպատակով բյուջեից լրացուցիչ հատկացումները կկազմեն 21 մլրդ դրամ, սակայն գալիք տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ»,-ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am