Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճով

Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 11-12 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ 2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնել պետբյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը»,-ասաց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am